Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Իրանի նախագահի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Իրանի նախագահի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եղբայր Հուսեյն Ֆերեյդունը գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին:

Ձերբակալությունից մեկ օր անց դատարանը համաձայնել է նախագահի եղբորը գրավի դիմաց ազատ արձակել: Նախապես սահմանվել է, որ Ֆերեյդունը դատարանին պետք է 13.3 միլիոն դոլար վճարի, սակայն դատարանը համաձայնել է գումարի չափն իջեցնել մինչև 8.3 միլիոն:

Հուլիսի 16-ին իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նա ձերբակալված է, և դատարանը նրան մեղադրում է ֆինանսական հանցագործություններ կատարելու մեջ:

Հուսեյն Ֆերեյդունը 2015 թվականին եղել է Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Իրանի միջուկային նախագծի շուրջ բանակցություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am