Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանն արդեն անձնակենտրոն իշխանություն չունի. Սերժ Սարգսյանը պատասխանել է վարչապետ դառնալու մասին հարցին

  Հայաստանն արդեն անձնակենտրոն իշխանություն չունի. Սերժ Սարգսյանը 
պատասխանել է վարչապետ դառնալու մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է 2018թ. վարչապետ դառնալու մասին հարցին: «Ես բազմաթիվ անգամ ասել եմ և ասել եմ անկեղծորեն. ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Եվ նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Արդյոք էական է: Էական չի, չէ՞»,- «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ասել է Սարգսյանը:

 ՀՀ Նախագահը նշել է, որ մեր երկրում եղել է քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Հայաստանն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին:

«Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձնակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը գոնե տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեցին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am