Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոց. ԱԳՆ

 Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու են Կահիրեի լավագույն 
հիվանդանոց. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի զբոսաշրջային Հուրգադա քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորված հայերին տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

«Հուրգադայում վիրավորվածներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ տուժած ՀՀ քաղաքացիները կանայք են: «Երկու քաղաքացիներն էլ կանայք են: Նրանցից մեկը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, իսկ մյուսին երևի վաղը դուրս կգրեն»,- ասել էր Բալայանը և հավելել, որ տեղեկություն չունի, թե երբ են վերադառնալու հայրենիք:

Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով զոհվել է Գերմանիայի երկու քաղաքացի: Չորս մարդ՝ երկու հայ, մեկ ռուս և մեկ չեխ, ստացել է մարմնական վնասվածք:

Անհայտ անձը մուտք է գործել զբոսաշրջային համալիր և սկսել անկանոն կերպով դանակով հարվածներ հասցնել այնտեղ առկա մարդկանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am