Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թրամփը հայտարարել Է, որ հինգ ամսում շատ ավելին Է արել, քան այդ ժամկետում ԱՄՆ-ի ցանկացած նախագահ

Թրամփը հայտարարել Է, որ հինգ ամսում շատ ավելին Է արել, քան այդ ժամկետում ԱՄՆ-ի ցանկացած նախագահ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփը կարծում Է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր հիգ ամսից փոքր-ինչ ավելի ժամանամիջոցում ինքը կարողացել Է անել շատ ավելին, քան երկրի պատմության մեջ նույն ժամկետում հաջողվել Է հասնել Միացյալ Նահանգների ցանկացած ղեկավարի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի ղեկավարն այս կարծիքը հայտնել Է Reuters գործակալության՝ հուլիսի 12-ին հրապարկված հարցազրույցում:

«Մենք հինգ ամսում հասանք շատ ավելի բանի, քան գործնականում (ԱՄՆ-ի) պատմության մեջ ցանկացած նախագահ»,- ասել Է նա՝ նշելով, որ այս առանչությամբ այժմ «Սպիտակ տանը տրամադրությունը ֆանտաստիկ Է»: «Եթե դուք նայեք Իրաքին, Սիրիային եւ տեսնեք այն առաջընթացը, որին մենք հասանք ԻՊ-ի դեմ (պայքարում), ապա այնտեղ գործնականում լիակատար (հաջողություն) Է»,- հայտարարել Է ԱՄՆ-ի ղեկավարը:

Իր ծառայությունների թվում Թրամփը նաեւ նշել Է ցուցանիշների աճը Միացյալ Նահանգների ֆոնդային սակարաններում եւ ԱՄՆ-ում զբաղվածության եւ աշխատատեղերի վերաբերյալ, իր խոսքով, լավագույն տվյալները վերջին 16 տարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am