Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Շվեդ օրենսդիրները մեղադրել են Էրդողանին ցեղասպանության մեջ և հայց ներկայացրել դատախազություն

Շվեդ օրենսդիրները մեղադրել են Էրդողանին ցեղասպանության մեջ և հայց 
ներկայացրել դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդ օրենսդիրները բողոք են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մեղադրելով նրան ցեղասպանության, մարդկության դեմ հանցանքների և պատերազմական հանցագործությունների մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Independent-ը:

Շվեդիայի խորհրդարանի հինգ անդամներ երկրի դատախազությանը հայց են ներկայացրել ընդդեմ Էրդողանի՝ մատնանշելով նրա ունեցած դերակատարությունը 2015 թվականից այս կողմ թուրքական ուժերի և քուրդ զինյալների միջև արյունալի հակամարտության գործում:

Սա Շվեդիայում առաջին դեպքն է, երբ փորձ է արվում պատասխանատվության ենթարկել այլ երկրի ղեկավարի: Բողոքի մեջ ներառված են նաև վարչապետ Բինալի Յըդլըրըմի և մի շարք նախարարների անուններ: Եթե դատախազությունը ներկայացված բողոքի հիման վրա որոշում կայացնի դատական գործ հարուցել, ապա Էրդողանին ձերբակալելու հրաման կտրվի:

2014 թվականից Շվեդիայում գործում է օրենք, որը թույլ է տալիս երկրի դատարաններին ցանկացած դատական գործ հարուցել մարդկության դեմ հանցագործություն գործելու համար՝ անկախ նրանից, թե դա որտեղ է տեղի ունեցել:

Կանաչների կուսակցության անդամ Կարլ Շլիթերը հույս է հայտնել, որ եվրոպական երկրները ևս կմտածեն նմանօրինակ քայլի գնալու մասին: «Եթե Էրդողանին խանգարում են  շրջել Եվրոպայում և ազդել եվրոպական երկրների վրա այնպես, ինչպես ցանկանում է, ապա հուսով եմ, որ դա կազդի նրա քաղաքականության վրա»,- նշել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am