Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արդարադատության նախարարությունը նախատեսում է ընդլայնել նոտարի լիազորությունները

Արդարադատության նախարարությունը նախատեսում է ընդլայնել նոտարի 
լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատական համակարգում ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար  նոտարի լիազորություններն ընդլայնվելու են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման հետ կապված գործառույթներն  ընդլայնվելու են: Նոտարները հնարավորություն են ունենալու վկայի ցուցմունքները հաստատել, ինչպես նաև քրեական պատասխանատվություն կնախատեսվի նոտարի մոտ կեղծ ցուցմունք տալու համար»,- ընդգծեց Քրմոյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշեց նաև, որ էլեկտրոնային լայնածավալ համակարգ է ներդրվում նոտարիատում, որը կապվելու է տարբեր համակարգերի հետ: «Օրինակ` վավերացնում է գործարքը, և նոտարը հնարավորություն է ունենալու ստուգելու տվյալ անձն ամուսնացած է, թե ոչ, արգելանք ունի, թե ոչ և այլն: Նոտարին տրվելու են լիազորություններ էլեկտրոնային մեկ պատուհանի եղանակով աշխատելու համար»,- եզրափակեց Քրմոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am