Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 2 մլրդ դրամով

ՀՀ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 2 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջեի ծախսերը 2017 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 0.4 տոկոսով կամ 2 մլրդ դրամով՝ պայմանավորված ընթացիկ ծախսերի աճով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 493.7 մլրդ դրամ` 79.1%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք աճել են 1.2%-ով կամ 5.7 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված պարտքի սպասարկման ծախսերի ու սոցիալական նպաստների և կենսաթոշակների ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերից 51.3 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է կիսամյակային ծրագրի 78.6%‑ը և 3%-ով (1.5 մլրդ դրամով) գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2017 թվականի հունվար‑մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեից օգտագործվել է 47.7 մլրդ դրամ, որը կազմել է կիսամյակային ծրագրի 67%‑ը և 16.2%-ով զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի ձեռք բերման ծախսերի նվազմամբ:

Կառավարության պարտքի սպասարկմանը հունվար-մայիս ամիսներին տրամադրվել է ավելի քան 55.1 մլրդ դրամ` կազմելով կիսամյակային ծրագրի 93.5%-ը: Մասնավորապես` նշված գումարից շուրջ 28.2 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 27 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: Պարտքի սպասարկման ծախսերը 31.1%-ով կամ 13.1 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված ներքին պարտքի սպասարկման ծախսերի 58.5%-ով ավելացմամբ: Արտաքին պարտքի սպասարկման ծախսերն անցած հինգ ամիսներին աճել են 11%-ով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am