Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կան գործիչներ, որոնք ճշմարտությունն ընկալում են խավիարի համով ու տեսակով. Սենոր Հասրաթյան

Կան գործիչներ, որոնք ճշմարտությունն ընկալում են խավիարի համով ու տեսակով. Սենոր Հասրաթյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից երկրում հավատարմագրված դեսպանությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին առաջնագիծ տանելու փաստը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հասրաթյանի մեկնաբանությունը.

«Ամիսներ առաջ պաշտոնական Բաքվի կողմից սեփական երկրում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ներգրավմամբ կազմակերպված «հիթ-շքերթը», որը նպատակ ուներ ցուցադրելու իբր ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում «ազատագրված», սակայն, իրականում 1994թ. հունվարից իրենց վերահսկողության տակ գտնվող Ջոջուկ Մարջանլու գյուղում «հայերի կողմից իրականացված բարբարոսությունները», իր շարունակությունը ստացավ նաև այսօր, բայց արդեն Ալխանլու ռազմաբնակավայրում: Հարկ է նկատել, որ չնայած այցելության հասցեների տարբերությանը, այդուհանդերձ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես մշակված բեմագրերն ու դրանց արդյունքում ակնկալվող նպատակները նույնն էին՝ օտարերկրացիներին ներկայացնել «անսիրտ ու դաժան հայերի կատարածը» ու նաև համոզել, որ «Ալխանլիում որևէ ռազմակայան գոյություն չունի, իսկ այնտեղ ապրող անմեղ բնակիչներն անընդհատ ենթարկվում են հայերի նախահարձակ գործողություններին...»:

Որ մեզ հարևան կոչվածների հորինվածքները դժվար թե համոզիչ լինեն առողջ տրամաբանությամբ առաջնորդվող մարդկանց համար, անկասկած է, բայց միաժամանակ չանտեսենք, որ աշխարհում, ցավոք, գոյություն ունի նաև մարդկանց այն տեսակը, այդ թվում ռազմադիվանագիտական ու տեղեկատվական ոլորտից, ով ճշմարտությունն ընկալում է ոչ թե առողջ տրամաբանության հրամայականով, այլև առավելապես աբշերոնյան խավիարի համով ու տեսակով...»:

Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանիցադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհի և մեկ վիրավորի մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am