Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանում կկարգավորվեն հացադուլ հայտարարած անձանց կալանքի պայմանները

Հայաստանում կկարգավորվեն հացադուլ հայտարարած անձանց կալանքի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2006 թվականի օգոստոսի 3-ին գործադիր մարմնի՝ «Կալանավայրերում դատապարտյալների և Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղղիչ հաստատություններում ներքին կարգի կանոնակարգման» որոշման մեջ լրացումներ սահմանելու նախագծին։ «Այսպիսով` մենք սահմանում ենք, թե որ դեպքերում հացադուլ հայտարարած անձանց բժշկական օգնություն պետք է ցուցաբերվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Որոշմամբ նախատեսվում է հացադուլ հայտարարած անձանց կալանքի պայմանների, նրանց հետ աշխատանքների և այդ աշխատանքների առանձնահատկությունների պայմանների հստակ կանոնակարգում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am