Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ազատ ոճային ըմբիշները կմասնակցեն Ալի Ալիեւի մրցաշարին

Ազատ ոճային ըմբիշները կմասնակցեն Ալի Ալիեւի մրցաշարին

 ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-ին եւ 9-ին Մախաչկալայում կմասնակցի Ալի Ալիեւի մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմում ընդգրկել է 5 ըմբիշ: Նրանք են` Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ):

Այժմ ազգային թիմը մարզվում է Ծաղկաձորում: Հուլիսի 6-ին ազատ ոճայինները կմեկնեն Մախաչկալա: Մրցաշարից մեկ շաբաթ անց հավաքականն ամբողջական կազմով Կիսլովոդսկում ուսումնամարզական հավաք կսկսի Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am