Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արմեն Ամիրյանն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրճատումների անհրաժեշտություն է տեսնում

Արմեն Ամիրյանն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 
կրճատումների անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրճատումների անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին ՀՀ մշակույթի նախարարն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 600 աշխատակից ունի: Կրճատումների կարիք կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարն՝ անդրադառնալով թատրոնում իրականացվող կրճատումներին:

Նախարարը դժվարացավ պատասխանել հարցին, թե կրճատումների արդյունքում որքան կլինի աշխատակիցների թիվը, սակայն նշեց, որ թատրոնի ղեկավարությունը կարող է այդ հարցն առանձին ներկայացնել:

Անդրադառնալով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը տապալելու միջադեպին, Արմեն Ամիրյանն ընդգծեց, որ բոլոր մեղավորները պատժվել են և թատրոնն անցել է իր բնականոն աշխատանքին: Նախարարը հստակեցրեց, որ 25-26 անձ պատժվել է. նրանք խիստ նկատողություն են ստացել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am