ՄԱԿ-ը 7.3 միլիարդ դոլարով կրճատել է խաղաղապահ առաքելությունների բյուջեն
14:36, 1 Հուլիս 2017
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հաստատել է խաղաղապահ առաքելությունների բյուջեն 7.3 միլիարդ դոլարով կրճատելու մասին որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Տնտեսված միջոցները կծախսվեն 14 խաղաղապահ գործողությունների համար: Ֆինանսավորման կրճատումները առավելապես կազդեն Հայիթիում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Արևմտյան Սուդանում գտնվող խաղաղապահների վրա:
Ավելի վաղ, ԱՄՆ-ն նույնպես հայտնել Էր ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների բյուջեն 500 հազար դոլարով կրճատելու մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում