Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը հայտնել Է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների բյուջեն 500 հազար դոլարով կրճատելու մասին

ԱՄՆ-ը հայտնել Է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների բյուջեն 500 հազար դոլարով կրճատելու մասին
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը հայտնել Է համաշխարհային կազմակերպության ծախսերի կրճատման հարցում առաջին հաջողությունների մասին. խաղաղապահ գործողությունների բյուջեն կրճատվել Է ավելի քան կես միլիոն դոլարով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի ջանքերը հանգեցրեցին այն բանին, որ ՄԱԿ-ի բյուջետային կոմիտեն զգալիորեն կրճատեց խաղաղապահ գործունեության ամենամյա բյուջեն՝ ավելի քան կես միլիոն դոլարով՝ ՄԱԿ-ին դրդելով ավելի արդյունավետորեն կատարելու իր մանդատները»,- ասված Է ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Խաղաղապահ գործողությունների համար ՄԱԿ-ի ծախսերը կազմում են 7,9 միլիարդ դոլար, այս գումարի 28,5 տոկոսը բաժին Է ընկնում ԱՄՆ-ին: Նոր նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել Է, որ վճարները պետք Է կազմեն 25 տոկոսից ոչ ավելի: Ավելի վաղ հաղորդվել Է, որ խաղաղապահ գործունեության բյուջեի շուրջը բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը պնդել Է մեկ միլիարդ դոլարով դրա կրճատումը: Այսպիսով, գումարը կկրճատվի մինչեւ 7,3 միլիարդ դոլար:

Ավելի վաղ հայտարարվել Է, որ ԱՄՆ-ը ձգտում Է հասնել ՄԱԿ-ի բոլոր 16 ընթացիկ խաղաղապահ առաքելությունների բարեփոխման՝ դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ ծախսերի կրճատման նպատակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am