Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիայում կանխվել է Էրդողանի կուսակցության պատգամավորի դեմ մահափորձը

Թուրքիայում կանխվել է Էրդողանի կուսակցության պատգամավորի դեմ մահափորձը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) 4 անդամի, ովքեր մահափորձ են ծրագրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Իբրահիմ Հալիլ Յըլդըզի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Քուրդ զինյալների տանն իրականացված խուզարկման արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր: Իրավապահ մարմինները հայտնել են, որ դեպի Սուրուչ մեկնել պատրաստվող պատգամավորի վրա նախատեսված հարձակումը կանխվել է վերջին պահին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am