Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահն ընդունել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըի կնոջը

Վրաստանի նախագահն ընդունել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըի կնոջը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ հետաքրքրվում է Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված՝ մարդու իրավունքների պաշտպան, լրագրող Աֆղան Մուխտարլըի գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով apsny.ge-ն, այդ մասին Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է ադրբեջանցի լրագրողի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան: 

Նրա խոսքով՝ Մարգվելաշվիլինի նշել է, որ վերահսկում է այդ գործը:

«Վրաստանի նախագահն այդ գործին ադեկված արձագանքեց: Կարծում եմ, դա ճիշտ դիրքորոշում է: Նա հաստատել է այդ դիրքորոշումը»,- ասել է Մուստաֆաևան:   

Հունիսի 27-ին Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ սպասում են Ադրբեջանի օրինապահ մարմինների պատասխանին:

«Մենք դիմել ենք այդ երկրի օրինապահ մարմիններին և սպասում ենք նրանց պատասխանին»,- ասել է գլխավոր դատախազը:

Դատախազի փոխանցմամբ` վրացական կողմն անհրաժեշտ մանրամասներն ու փաստաթղթերը ստանալուց հետո կընդունի համապատասխան իրավական որոշումներ և քայլեր կձեռնարկի:

Լրագրող Աֆղան Մուխթարլըն հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր նա ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: 2017 թվականի մայիսի 29-ին լրագրողն անհետացել էր Թբիլիսիում, ինչի կապակցությամբ նրա ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա կապ էր հաստատել իր փաստաբան Էլչին Սադիգովի հետ՝ տեղեկացնելով վերջինիս, որ իրեն տեղափոխել են Բաքու: Լրագրողին առաջադրվել էր մեղադրանք՝ սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ: Մուխթարլըի փաստաբանը, որի ներկայացրած բողոքարկումը մերժվել էր, լրագրողի փաստաբանը բողոքը ներկայացրել էր, արդեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանը վստահ է, որ կալանավայրում լրագրողը ոստիկանների կողմից ենթարկվում է ծեծի և տանջանքների:

Բացի այդ, Եվրախորհրդարանը դեռևս հունիսի 15-ին Վրաստանի իշխանություններին կոչ էր արել առավել մանրամասն ուսումնասիրել լրագրողի առևանգումը, իսկ Ադրբեջանին՝ ազատ արձակել ոչ միայն Աղֆան Մուխթարլըին, այլև մյուս բոլոր այն ազատազրկված անձանց, որոնք դատապարտված են իրենց կարծիքն արտահայտելու համար:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am