Իրանը եւ ԳՖՀ-ն կոչ են արել ուղղակի բանակչություններ սկսել Կատարի ճգնաժամի լուծման համար
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինն ու Թեհրանը ընդգծել են ուղղակի բանակչությունների անհրաժեշտությունը Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ Բեռլինում հանդես գալով գերմանացի պաշտոնակցի հետ կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն իր կողմից ասել Է, որ Գերմանիան ուղղակի բանակցություններ Է ակնկալում, նշելով, որ ոչ ոք շահագրգռված չԷ իրադրության Էսկալացմամբ:
«Կատարի ճգնաժամը երկխոսության միջոցով լուծելու համերկրային կառավարության դիրքորոշումը շատ խելամիտ Է: Մենք համամիտ ենք դրան… Բոլոր կողմերը պետք Է մասնակցեն երկխոսությանը»,-ասել Է Գաբրիելը:
Իր հերթին Զարիֆը հայտնել Է, որ Իրանն աջակցում Է տարածաշրջանում հակամարտությունների քաղաքական լուծում գտնելուն՝ լինի դա Սիրիայում, Իրաքում կամ Եմենում:
«Մենք հուսով ենք, որ մյուս երկրները, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանում, կօգտագործեն խաղաղ լուծման հասնելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հնարավորությունը: Մենք Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ հույսեր ենք կապում առնվազն մի քանի ճգնաժամերի լուծման հարցում»,-ասել Է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում