Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքը նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ.

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքը նախատեսվում է 
ավարտին հասցնել 2019թ.

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ.: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ 2016թ. շարունակվել են հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել 2019թ.»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

2016թ. շարունակվել և ամբողջությամբ ավարտին է հասցվել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացված Մեղրի և Ագարակ քաղաքների գազի բաշխման ցանցի կառուցման դրամաշնորհային ծրագիրը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am