Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Եվրահանձնաժողովը Google-ին տուգանեց 2,4 մլրդ եվրոյի չափով

Եվրահանձնաժողովը Google-ին տուգանեց 2,4 մլրդ եվրոյի չափով
 ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշել Է ամերիկյան Google կորպորացիային տուգանել ռեկորդային 2,4 մլրդ եվրոյով Եվրամիության հակամենաշնորհային օրենքները խախտելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին տարածվել Է Բրյուսելում:

«Ընկերությունը չարաշահում Է իր՝ որպես որոնողական համակարգի գերիշխող դիրքը շուկայում՝ անօրինական առավելություն տալով Google-ի այլ արտադրանքի»,-նշվում Է փաստաթղթում:

Google-ում հայտարարել են, որ ընկերությունը կարող Է Եվրոպական դատարանում գանգատարկել ԵՀ-ի որոշումը: «Մենք հարգալից անհամաձայնություն ենք հայտնում այն եզրակացությունների կապակցությամբ, որոնք հրապարակվել են այսօր,-ասված Է կորպորացիայի պաշտոնական բլոգում հունիսի 27-ին հրապարակված հայտարարության մեջ:-Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք հանձնաժողովի որոշումը, մենք կքննարկում ենք գանգատարկում տալու հնարավորությունը», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am