Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սոնա Պողոսյանը կարողացավ բրոնզե մեդալ նվաճել, բայց այդքանով չի բավարարվում

Սոնա Պողոսյանը կարողացավ բրոնզե մեդալ նվաճել, բայց այդքանով չի բավարարվում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց  ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Պողոսյանը նպատակ ունի հաջորդ տարի դառնալ աշխարհի չեմպիոն:

«Իմ ելույթը ես շատ լավ եմ գնահատում: Կարողացա բրոնզե մեդալ նվաճել: Բայց այսքանով չեմ բավարարվում և ցանկություն ունեմ ավելի բարձր արդյունքների հասնել: Հաջորդ տարի ամեն ինչ կանեմ, որ արդեն աշխարհի չեմպիոն դառնամ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պողոսյանը:

 Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը գրավեց 3-րդ տեղը: Նա պոկեց 98 կգ: Հրում վարժությունում մարզուհին բարձրացրեց 125 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 223 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am