Լավրովը եւ Թիլերսոնը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերը
09:54, 27 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՌԴ ԱԳ նախարարության կայքում: Խոսակցությունը կայացել Է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Զրուցակիցները խոսել են հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության մասին, մասնավորապես, Աստանայի գործընթացի, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ուժեղացման եւ քիմիական թունավոր նյութերի կիրառման փորձերը կասեցնելու միջոցով:
Լավրովը հորդորել Է ԱՄՆ-ին՝ միջոցներ ձեռնարկել Սիրիայի կառավարական զորքերի նկատմամբ սադրանքներ թույլ չտալու համար, որոնք պայքարում են ահաբեկիչների դեմ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները, այդ թվում՝ երկկողմ օրակարգի հարցերի շուրջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում