Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Facebook-ը կզբաղվի սեփական սերիալների արտադրությամբ

Facebook-ը կզբաղվի սեփական սերիալների արտադրությամբ
 ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցի ներկայացուցիչները Հոլիվուդի գործակալությունների հետ քննարկում են սեփական սերիալների եւ հեռուստահաղորդումների ստեղծման հնարավորությունը՝ դրանց գործարկումը նախատեսելով ամռան վերջին: Այդ մասին հայտնել Է Dow Jones Newswires գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սոցցանցի պլաններում բարձրորակ սերիալների արտադրությունն Է՝ յուրաքանչյուր սերիայի մինչեւ 3 միլիոն դոլար բյուջեով, ինչը մոտավորապես համապատասխանում Է հեռուստատեսությամբ ցուցադրվող առավել ժողովրդականություն վայելող սերիալների բյուջեին: Նաեւ Facebook-ը մտադիր Է ստեղծել հեռուստահաղորդումներ ավելի չափավոր բյուջեով՝ յուրաքանչյուր մասի համար 500 հազարից մինչեւ 1 միլիոն դոլարով, կարճամետրաժ (մինչեւ 10 րոպե) տեսանյութեր:

Նոր սերիալները նախատեսված են 13-ից մինչեւ 34 տարեկանների լսարանի համար, եւ, աղբյուրների խոսքով, դրանք կխուսափեն քաղաքական թեմաներից, ոչ նորմատիվային բառապաշարից եւ Էրոտիկայից:

Facebook-ը դուրս Է գալիս բանուկ շուկա. միայն անցալ տարի ԱՄՆ-ում հեռարձակվել Է 455 սերիալ: Ընկերությունն ստիպված կլինի բախվել այնպիսի առցանց-հսկաների հետ, ինչպիսիք են Netflix-ը, Amazon.com-ը եւ Hulu-ն, որոնք արդեն վաղուց Է, ինչ բացառիկ նյութի մշտական մատակարարներ ունեն, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am