Facebook-ը կզբաղվի սեփական սերիալների արտադրությամբ
16:52, 26 Հունիս, 2017Սոցցանցի պլաններում բարձրորակ սերիալների արտադրությունն Է՝ յուրաքանչյուր սերիայի մինչեւ 3 միլիոն դոլար բյուջեով, ինչը մոտավորապես համապատասխանում Է հեռուստատեսությամբ ցուցադրվող առավել ժողովրդականություն վայելող սերիալների բյուջեին: Նաեւ Facebook-ը մտադիր Է ստեղծել հեռուստահաղորդումներ ավելի չափավոր բյուջեով՝ յուրաքանչյուր մասի համար 500 հազարից մինչեւ 1 միլիոն դոլարով, կարճամետրաժ (մինչեւ 10 րոպե) տեսանյութեր:
Նոր սերիալները նախատեսված են 13-ից մինչեւ 34 տարեկանների լսարանի համար, եւ, աղբյուրների խոսքով, դրանք կխուսափեն քաղաքական թեմաներից, ոչ նորմատիվային բառապաշարից եւ Էրոտիկայից:
Facebook-ը դուրս Է գալիս բանուկ շուկա. միայն անցալ տարի ԱՄՆ-ում հեռարձակվել Է 455 սերիալ: Ընկերությունն ստիպված կլինի բախվել այնպիսի առցանց-հսկաների հետ, ինչպիսիք են Netflix-ը, Amazon.com-ը եւ Hulu-ն, որոնք արդեն վաղուց Է, ինչ բացառիկ նյութի մշտական մատակարարներ ունեն, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
© 2009 ARMENPRESS.am