Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրիտանացի պահպանողականները DUP-ի հետ համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Բրիտանացի պահպանողականները DUP-ի հետ համագործակցության համաձայնագիր են ստորագրել
 ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Իռլանդիայի DUP դեմոկրատական յունիոնիստական կուսակցության ղեկավարությունն ի դեմս կուսակցության առաջնորդ Առլեն Ֆոսթերի բրիտանացի պահպանողականների հետ կնքել Է Պահպանողական կուսակցության աջակցության համաձայնագիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆոսթերը հունիսի 26-ին վարչապետ Թերեզա Մեյի հետ կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրել Է վարչապետի կուսակցության աջակցության փաստաթուղթ, արարողության ուղիղ հեռարձակումն իրականացրել Է Sky News-ը: «Մենք որոշեցինք աջակցել պահպանողականների կառավարությանը, այսօր մենք համաձայնության հասանք խորհրդարանում կառավարության աջակցման շուրջը»,- լրագրողներին հայտարարել Է Ֆոսթերն՝ ամփոփելով ստորագրման արդյունքները: Նրա խոսքով՝ կուսակցության գծով իր գործընկերները պարտավորվում են աջակցել պահպանողականներին այդ թվում «Brexit-ի եւ բյուջետային քաղաքականության հարցերում»: Ըստ որում կուսակցության պատգամավորները բոլոր խոշոր հարցերի վերաբերյալ կքվեարկեն այնպես, ինչպես եւ Մեյի պահպանողականները: Համատեղ գործողությունների համակարգման համար ըստ համաձայնագրի տեքստի, որն ստացվել Է ՌԻԱ Նովոստիում, կստեղծվի հատուկ համակարգող կոմիտե:

Dup-ը թորիներին կաջակցի ոչ առանց հատուցման. պահպանողականները խոստացել են փոխարենը երկու տարվա ընթացքում լրացուցիչ մեկ միլիարդ ֆունտ ստեռլինգ տրամադրել Հյուսիսային Իռլանդիայի բյուջեին, փողը կհատկացվի տարածաշրջանի ենթակառուցվածքին, դպրոցներին եւ հիվանդանոցներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am