Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանի զորավարժություններից հայկական զինված ուժերը համապատասխան եզրակացություն են կատարել

Ադրբեջանի զորավարժություններից հայկական զինված ուժերը համապատասխան 
եզրակացություն են կատարել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը վերջերս անցկացրել է զորավարժություն, որի ընթացքին հայկական կողմն ամբողջությամբ հետևել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

«Մենք ամբողջությամբ հետևել ենք, թե ինչ միջոցառումներ են իրականացվել և կատարել ենք համապատասխան եզրակացություններ»,- ասաց Հակոբյանը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի վերջերս ռուսական կողմից Ադրբեջանին սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարումը, Մովսես Հակոբյանը նշեց, որ այդ հարցով գլխավոր շտաբը չի զբաղվում, դրանով զբաղվում է քաղաքական լիազորությունը, որն էլ իր արձագանքը կտա:

Վերջում անդրադառնալով մամուլում՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին հրապարակումներին, ԳՇ պետն ասաց, որ տեղյակ չէ այդ հրապարակումներից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am