Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանում քննարկում են բուսասանիտարական բեռները «Վերին Լարսով» պարզեցված ընթացակարգով արտահանելու հարցը

Հայաստանում քննարկում են բուսասանիտարական բեռները «Վերին Լարսով» 
պարզեցված ընթացակարգով արտահանելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը հանդիպել է գործընկեր կառույցի՝  Սննդամթերքի ազգային գործակալության, պետ Զուրաբ Չեկուրաշվիլիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ԱՍՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկման օրակարգում բուսասանիտարական հսկողության բեռների տեղափոխման  կազմակերպումն էր «Վերին Լարս» անցակետով՝ հատկապես արագ փչացող գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացմանը զուգահեռ հսկողությունն ու փոխադրումն արագ, անխափան ապահովելու նպատակով: Անդրադարձ է կատարվել նաև արտահանման ընթացակարգերը հնարավորինս պարզեցնելու և վարչարարությունը նվազեցնելու հարցին, և, այս համատեքստում, կարևորվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի աշխատանքը: Եղիշե Մարգարյանը ծանոթացել է թե այս համակարգի գործարկման վրացական փորձին, թե Սննդամթերքի ազգային գործակալության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու հնարավորություններին. համանման ծառայություն գործում է նաև Հայաստանի ՍԱՊԾ-ում:

Հանդիպում է տեղի ունեցել նաև «Վերին Լարս»-ի ՌԴ սահմանային անցակետում՝ ՌԴ  անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության մասնագետների հետ. այստեղ նույնպես բարձրացվել է հայկական գյուղմթերքն առաջնահերթ փաստաթղթավորելու և  բաց թողնելու հարցը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am