Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Չինաստանում Նոբելյան մրցանակի դափնեկրին բանտից ազատել են անբուժելի հիվանդության պատճառով

Չինաստանում Նոբելյան մրցանակի դափնեկրին բանտից ազատել են անբուժելի հիվանդության պատճառով
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի իրավապաշտպան, 2010 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լյու Սյաոբոն, որը հայրենիքում 11 տարվա բանտարկության Էր դատապարտվել պետական կարգի տապալում հրահրելու համար, բանտից ազատվել Է նրա մոտ լյարդի քաղցկեղի ախտորոշման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին հայտնել Է South China Morning Post-ը:

Ախտորոշումը տրվել Էր մայիսի 23-ին եւ այժմ, Լյու Սյաոբոյի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը գտնվում Է Շենյանի հիվանդանոցում: Բանտից դուրս բուժվելու վերաբերյալ նրա խնդրագիրը բավարարվել Է: Դատապաշտպանը հայտարարել Է, որ Լյու Սյաոբոն չի պատրաստվում բուժման մեկնել արտասահման:

Լյու Սյաոբոյին 2008 թվականին ձերբակալել Էին այն բանից հետո, երբ նա ստորագրեց Խարտիա-08-ը՝ ժողովրդավարական բարեփոխումների պահանջով: 2009 թվականի դեկտեմբերին 11 տարվա բանտարկության Էր դատապարտվել պետական կարգի տապալում հրահրելու համար:

2010 թվականի հոկտեմբերի 8-ին Լյու Սյաոբոն Խաղաղության Նոբելյան մրցանակի Է արժանացել հանուն Չինաստանում մարդու հիմնական իրավունքների երկարատեւ եւ ոչ բռնի պայքարի համար: Երկրի զանգվածային լրատվամիջոցները ոչինչ չեն հայտնել նրան այդ պարգեւը շնորհելու մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am