Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Գեղարքունիքում «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլին մասնակցեց 60 ընտանիք

Գեղարքունիքում «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլին մասնակցեց 60 ընտանիք

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլն անցկացվեց 60 ընտանիքի մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, «լավագույն մարզական ընտանիք» մրցույթի տարածքային փուլին մասնակցել են ավելի քան 160 ընտանիք, որոնցից մարզային փուլ են անցել տարածքային փուլում առաջին երեք տեղերը գրաված 60 ընտանիք: Ըստ մրցույթի կանոնակարգի՝ ընտանիքներն իրենց ուժերը փորձել են 6 մարզաձեւից. խաղային փոխանցավազք՝ 30 մետր, վարժություն բասկետբոլի գնդակով, պարանի ձգում, խաղային փոխանցավազք՝ թենիսի գնդակով, հեռացատկ տեղից, խաղային փոխանցավազք՝ 80 մետր:
4 տարիքային խմբերում առաջին տեղը զբաղեցրին Հայրավանքում բնակվող Շահեն Թադեւոսյանի եւ Արմեն Առաքելյանի, Գավառ քաղաքում բնկավող Գարիկ Մկրտչյանի եւ Արմեն Մկրտչյանի ընտանիքները: Երկրորդ տեղը զբաղեցրին Գավառ քաղաքը ներկայացնող Էդգար Սարիբեկյանի, Վաղինակ Ղարիբյանի եւ Արտակ Հովակիմյանի ընտանիքները եւ Հայրավանքը ներկայացնող Հակոբ Գասպարյանի ընտանիքը: Երրորդ տեղը զբաղեցրին Գավառ քաղաքը ներկայացնող Արմեն Գասպարյանի, Վարդենիս քաղաքը ներկայացնող Ալբերտ Մանուկյանի եւ Կարմիրգյուղը ներկայացնող Արմեն Ամիրյանի ընտանիքները: Հաղթող ճանաչված ընտանիքները հուլիսի 17-22-ը Ծաղկաձորում կմասնակցեն մրցույթի եզրափակիչ փուլին: Այս փուլին կմասնակցի նաեւ հաշմանդամություն ունեցող Շիրակ Ղասաբյանի ընտանիքը՝ Վարդենիսից: Մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքների համար նախատեսված է դրամական խրախուսանք:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am