Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արցախի նախագահը մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության 15-ամյակին նվիրված միջոցառմանը

Արցախի նախագահը մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության 15-ամյակին նվիրված 
միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության 15-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ ընկերության անցած ճանապարհը հարուստ է ձեռքբերումներով եւ ունի հպարտանալու հիմքեր:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերության ողջ անձնակազմին քրտնաջան աշխատանքի համար: Համոզված եմ, որ դուք նույն եռանդով կշարունակեք ձեր գործը, մանավանդ որ ոլորտում կան լուրջ անելիքներ եւ երկարաժամկետ ծրագրեր», - իր ելույթում ասել է Բակո Սահակյանը:

Նախագահը հավելել է, որ պետությունը մեծ սպասելիքներ ունի «Կաշեն» լեռնահանքային համալիրի շահագործումից, եւ «Բեյզ Մեթըլս» ընկերությունը կպահպանի իր կարգավիճակը՝ որպես մեր տնտեսության առաջատար ուժերից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am