Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վթարից տուժած 7 զինծառայողի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, 7- ինը՝ միջին ծանրության

Վթարից տուժած 7 զինծառայողի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, 7-
ինը՝ միջին ծանրության

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարդենիս-Շորժա ճանապարհին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայի վթարից տուժած 7 զինծառայողի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ավելի վաղ տեղեկացրել էր, որ նրանցից մեկը տեղափոխվում է Երևան:

Հունիսի 24-ին, ժամը 08:31-ին Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am