Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լավրովը մեկնաբանել Է «Արեւելյան գործընկերության» ձեւաչափը

Լավրովը մեկնաբանել Է «Արեւելյան գործընկերության» ձեւաչափը
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կան մարդիկ, որոնք ցանկանում են «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը վերածել հակառուսական ձեռնարկման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բելառուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

«Արեւելյան գործընկերությունը» ԵՄ-ի քաղաքական նախաձեռնությունն Է, որը միտված Է Եվրամիության հետ արեւելյան վեց հարեւանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի մերձեցմանը: «Ի դեպ, մենք հետխորհրդային տարածքում մեր գործընկերներին, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետությունից գործընկերներին եւ մեր եվրասիական գործընկերներին, նրանց հետ շփումների ընթացքում ասում Էինք, որ մենք չԷինք ցանկանա, որ «Արեւելյան գործընկերության» հայտնի ծրագիրն Էլ օգտագործվի այն բանի համար, որ այսպես կոչված ֆոկուսային երկրները դրվեն կեղծ ընտրության առջեւ»,-հայտնել Է նա:

Լավրովի խոսքով՝ ՌԴ-ն հենց սկզբից պատրաստ Էր համագործակցել «Արեւելյան գործընկերություն» նախագծի հետ, Բրյուսելին առաջարկում Էր «որոնել այնպիսի նախագծեր, որոնք այդ ծրագրի շրջանակներում կմիավորեն ԵՄ-ի երկրները, «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ֆոկուսային հանդիսացող երկրները, եւ որոնք կներառեին նաեւ Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը»:

«Այն ժամանակվանից, ցավոք, քիչ բան Է փոխվել: Բայց մենք դրանից ողբերգություն չսարքեցինք, թեեւ գիտենք, թե ինչպես են ոմանք ցանկանում սկզբունքորեն օգտակար արդյունքների ձեռքբերմանը նպատակամղված գործընթացը վերստին վերածել հակառուսական նոր ձեռնարկման»,-հավելել Է Լավրովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am