Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրիտանական հյուրանոցն աշխարհում առաջին անգամ հաստիքային օդերեւութաբանի Է վարձել

Բրիտանական հյուրանոցն աշխարհում առաջին անգամ հաստիքային օդերեւութաբանի Է վարձել
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի London Marriott Hotel County Hall հյուրանոցն աշխարհում առաջին անգամ աշխատանքի Է վերցրել հաստիքային եղանակագետի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Այդ պաշտոնին ընդունել են շոտլանդացի օդերեւութաբան եւ հեռուստահաղորդավար Քիրսթի Մակքեյբին: Հիմնվելով եղանակի կանխատեսումների վրա՝ 42-ամյա մասնագետը հատուկ երթուղիներ կկազմի կենվորների համար:

Օրինակ՝ անձեւոտ օրը Մակքեբը զբոսաշրջիկներին կառաջարկի ուղեւորվել ներկայացման կամ թանգարան, իսկ պարզ օրը խորհուրդ կտա նստել դիտանիվ կամ Էլ այլ զվարճանքներով զբաղվել բաց երկնքի ներքո: Նշվում Է, որ օդերեւութաբանը London Marriott Hotel County Hall-ի սպասարկյալներին կծառայի օրական 24 ժամ, շաբաթական յոթ օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am