Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ներդրումների ծավալի 37-40 տոկոսն արդեն իրականացվել է. Սուրեն Կարայան

Ներդրումների ծավալի 37-40 տոկոսն արդեն իրականացվել է. Սուրեն Կարայան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության խոստացած ներդրումների ծավալի 37-40 տոկոսն արդեն իրականացվել է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ ավելացնելով, որ իրավասու չէ  անուններ հրապարակել, քանի որ դա առևտրային գաղտնիք է: «Ներկայումս Հայաստանի ներդրումների ակումբի ուսումնասիրությունները մոտենում են ավարտին: Մոտ ժամանակներս ակումբը կհրապարարակի, թե որ ոլորտներում են իրականացվում ներդրումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարայանը:

 Նախարարի խոսքով, դեռևս կես տարի ժամանակ կա ներդրումների ծավալն ապահովելու համար, ինչը, ըստ նրա, քիչ չէ: ՀՀ կառավարությունը 2017 թվականի համար նախատեսում է 830-840 մլն ներդրումային ծրագրերի կատարում, ինչը պետք է իրականացվի նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանի հիմնած ներդրողների ակումբի գործունեության արդյունքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am