Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը մեծապես կարևորում է Ինդոնեզիայի դերը Հարավարևելյան Ասիայում. Նախագահ Սարգսյան

Հայաստանը մեծապես կարևորում է Ինդոնեզիայի դերը Հարավարևելյան Ասիայում. 
Նախագահ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանին հունիսի 23-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յուդդի Կրիսնանդին (նստավայրը՝ Կիև):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ինդոնեզիայի դերը Հարավարևելյան Ասիայում և պատրաստակամ է խորացնել միջպետական հարաբերությունները, ինչին կարող են զգալիորեն նպաստել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, երկու երկրների միջև անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը: Այդ ամենը, Նախագահի համոզմամբ, կխթանի նաև հայ-ինդոնեզական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:

Դեսպան Յուդդի Կրիսնանդին շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության ու շնորհավորանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է դեսպան լինել մի երկրում, որի հինավուրց պատմությունն ուսումնասիրելով՝ մեծագույն հարգանք է առաջանում հայ ժողովրդի նկատմամբ: Ինդոնեզիայի դեսպանը երկկողմ համագործակցության տեսանկյունից հեռանկարային է համարել կրթության, զբոսաշրջության, առևտրատնտեսական կապերի սերտացման ուղղությամբ աշխատանքը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Ինդոնեզիայի միջև աշխարհագրական հեռավորությունը երբևէ չի կարող խոչընդոտ լինել փոխգործակցության զարգացման համար՝ հատկապես 21-րդ դարում, երբ տեխնոլոգիական առաջընթացը զգալիորեն կրճատում է աշխարհագրական հեռավորությունը և մեծ հնարավորություններ տալիս զարգացնելու հարաբերությունները: 

Հանդիպմանն անդրադարձել է եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am