Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Աստանա ԷՔՍՊՕ-2017» ցուցահանդես Է այցելել ավելի քան 300 հազար մարդ

«Աստանա ԷՔՍՊՕ-2017» ցուցահանդես Է այցելել ավելի քան 300 հազար մարդ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստանա ԷՔՍՊՕ-2017» ազգային ընկերության ղեկավար Ահմեթժան Եսիմովը հայտնել Է, որ ԷՔՍՊՕ-2017 ցուցահանդես Է այցելել ավելի քան 300 հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծ Է: Այսօրվա դրությամբ այստեղ այցելել Է ավելի քան 300 հազար մարդ, իսկ ԷՔՍՊՕ-ի օբյեկտներ այցելություններն անցնում են 2 միլիոնից: Միջազգային լսարանի պոտենցիալ ընդգրկումը կազմել Է 1,5 միլիոն, ընդամենը մինչեւ տարեվերջ սպասում ենք, որ այցելուների թիվը կհասնի 2,5 միլիարդի»,- ասել Է Եսիմովը «Ղազախստանի Sputnik»-ի հետ կայացած զրույցում:

ԷՔՍՊՕ-2017 ցուցահանդեսը Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկել Է հունիսի 10-ին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 10-ը: ԷՔՍՊՕ-ի ցուցահանդեսներում աշխարհի բոլոր պետությունները ցուցադրում են իրենց տեխնոլոգիական, գիտական, մշակութային լավագույն ձեռքբերումները: Դրանք գլոբալ զարգացման նոր օրակարգ են ձեւավորում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am