Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Էներգետիկայի ոլորտի ներդրումները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար. նախարար

Էներգետիկայի ոլորտի ներդրումները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար. նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ տարածաշրջանային հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Շոն  Օ’Սուլիվանի գլխավորությամբ։ Մասնակցել է նաև բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալը։ Հանդիպմանը քննարկվել են բանկի աջակցությամբ էներգետիկ համակարգում իրականացվող ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժնից, ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է ԱԶԲ-ի դերը Հայաստանի տնտեսության և էներգետիկ համակարգի զարգացման օժանդակության գործում.

«Ասիական զարգացման բանկը Հայաստանի խոշորագույն ներդրողներից մեկն է։ Իրականացված ներդրումները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության առաջընթացի համար։ Վստահ եմ,  որ այդ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում», - նշել է նախարարը։

Աշոտ Մանուկյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտում բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ կատարվող քայլերին։

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ կարևորվել է համագործակցությունը հատկապես պետություն-մասնավոր հատված գործակցության շրջանակում։ Դիտարկվել են համակարգի մի շարք ընկերություններում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։

ԱԶԲ տարածաշրջանային հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանին հայտնել է բանկի պատրաստակամությունը Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման և լրացուցիչ օժանդակության տրամադրման առնչությամբ։

Հանդիպումն անցել է փոխըմբռնման բարձր մթնոլոտում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել դիտարկել փոխգործակցության հնարավորությունները՝ քննարկված գրեթե բոլոր ծրագրերի վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am