Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՄԱԿ-ին անհանգստացնում է իրավիճակը ԼՂ շփման գծում. Կառույցը բանակցությունների կոչ է անում

 ՄԱԿ-ին անհանգստացնում է իրավիճակը ԼՂ շփման գծում. Կառույցը 
բանակցությունների կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհանգստությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։   

«Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2017 թվականի հունիսի 19-ի հայտարարությունը՝ տարածաշրջան կատարած վերջին այցից հետո:  Մենք կիսում ենք համանախագահների անհանգստությունը հրադադարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք հանգեցրել են ողբերգական զոհերի շփման գծում:

Մենք կրկնում ենք նրանց հորդորը կողմերին՝ խուսափելու հետագա էսկալացիայից և դիտարկելու այնպիսի միջոցներ, որոնք կարող են նվազեցնել լարվածությունը: Մենք նաև միանում ենք համանախագահներին՝ կոչ անելով կողմերին կրկին մասնակցել բանակցություններին՝ բարեխղճորեն և քաղաքական կամքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հաքը՝ ավելացնելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել նման ջանքերին, եթե դա անհրաժեշտ է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am