Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԱՀ Նախագահը քննարկել է Ասկերանում  եւ Մարտունիում կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու հարցը

ԱՀ Նախագահը քննարկել է Ասկերանում  եւ Մարտունիում կարկտահարությունից 
տուժած գյուղացիներին օգնելու հարցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին այցելել է Մարտակերտի եւ Ասկերանի շրջաններ:

Մարտակերտ քաղաքում Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի պատասխանատուների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են շրջանում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը,  ինչպես նաեւ գյուղատնտեսության, շինարարության, ենթակառուցվածքների եւ մշակույթի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:

Այնուհետեւ Նախագահն Ասկերան շրջկենտրոնում հրավիրել է խորհրդակցություն՝ Ասկերանի եւ Մարտունու շրջաններում կարկտահարության հետեւանքով տուժած գյուղացիներին օգնություն տրամադրելու հարցերի շուրջ:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերը ժամանակին եւ բարձր որակով իրականացնելու եւ առկա խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am