Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արդարադատության նախարարությունն ԱԺ կներկայացնի քրեական և քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքեր

Արդարադատության նախարարությունն ԱԺ կներկայացնի քրեական և քաղաքացիական 
դատավարության նոր օրենսգրքեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդարադատության նախարարությունը նախատեսում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել քրեական և քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքեր: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ունեցած արտահերթ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց դատական-իրավական ոլորտում նախատեսվող փոփոխությունները: Նա նկատեց, որ դատական վեճերը վերջին շրջանում ավելացել են, ինչը նշանակում է, որ բարձրացել է դատարանների նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը: «Միևնույն ժամանակ, դա ավելի է վեր հանում այն խոցերը, որոնք դեռևս համակարգում առկա են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարությունյանը:

Խոսելով քրեակատարողական ոլորտի մասին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այստեղ խնդիրները շատ են, որոնք կարգավորելու համար հետևողական աշխատանք է անհրաժեշտ իրականացնել: Նախարարն առաջնահերթ լուծման խնդիր է համարում նախկին դատապարտյալների համար աշխատատեղերի ապահովումը: «Նախկին դատապարտյալները, հիմնականում անգործության են մատնված լինում: Նրանք, սակայն, պիտի գտնեն իրենց տեղն աշխատաշուկայում»,- ասաց նախարարը:

Դավիթ Հարությունյանը կարևորեց պրոբացիոն ծառայությունը, որի նպատակն էլ հենց հանցագործություն կատարած անձի վերաինտեգրումն է հասարակությանը՝ ընդգծելով, որ պրոբացիոն ծառայությունը կարևոր դեր է ունենալու ոլորտում նախանշված բարեփոխումները կյանքի կոչելու հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am