Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵՄ-ի առանց վիզայի ռեժիմ ունենալու համար պետք է պատրաստել օրենսդրական հենք. Սվիտալսկի

ԵՄ-ի առանց վիզայի ռեժիմ ունենալու համար պետք է պատրաստել օրենսդրական հենք. 
Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի՝ Եվրամիության հետ վիզայի ռեժիմի ազատականացման հարցը օրակարգում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպմանը, որին ներկա էին նաեւ ՀՀ-ում Իտալիայի եւ Բուլղարիայի դեսպանները:

«Վիզայի դյուրացման փորձառությունը շատ դրական է, բայց պետք է ընդունենք, որ դա տեղի չի ունենա առաջիկա օրերին: Խնդիրը դրված է օրակարգում, ոչ ոք վիզայի ազատականացված ռեժիմի անցման հարցը օրակարգից չի հանել: Մի այլ բան է, թե ինչպես պետք է հայերը պատրաստվեն այս երկխոսությանը,  թե արդյոք ժամանակը չէ սկսելու նախապատրաստել օրենսդրական հենք դրա համար: Դա պետք է լինի ազնիվ շահագրգռվածության դրսեւորում:  Պետք է պատրաստել օրենքներ, ներմուծել ընթացակարգեր, եթե մտածում եք վիզայի ազատականացման մասին»,-ընդգծեց նա:

Հարցի համատեքստում Պյոտր Սվիտալսկին անդրադարձավ Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակներին՝ նշելով, որ 2013 թվականին նրանք որոշում կայացրին եւ հիմա կարողանում են օգտվել դրանից: ՀՀ ԵՄ ղեկավարը շեշտեց, որ մշտապես եղել է վիզայի ազատականացման ռեժիմի ջատագով, քանի որ Հայաստանին համարում է եվրոպական ընդլայնված ընտանիքի մի մասը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am