Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Google-ը խստացնում Է պայքարը YouTube-ում ծայրահեղական տեսանյութերի տարածման դեմ

Google-ը խստացնում Է պայքարը YouTube-ում ծայրահեղական տեսանյութերի տարածման դեմ
 ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Google կորպորացիան, որը մտնում Է Alphabet հոլդինգի կազմի մեջ, խստացնում Է պայքարն իրեն պատկանող YouTube ինտերնետ-ծառայությունում ծայրահեղական բովանդակության տեսագրությունների տարածման դեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության՝ հունիսի 18-ին տարածված հայտարարության մեջ, ընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում Է Մաունթին Վյուում (Կալիֆոռնիայի նահանգ):

Ինչպես պարզաբանել են Google-ում, կորպորացիան շուտով կնորացնի եւ զգալիորեն կբարելավի այն տեսանյութերի ավտոմատ ճանանչման եւ հեռացման իր միջոցները, որոնք ահաբեկչության քարոզչություն եւ այլ ծայրահեղական կոնտենտ են բովանդակում: Նաեւ ընկերությունը մտադիր Է մեծացնել իր այն աշխատակիցների թիվը, որոնք ձեռքի ռեժիմով են զբաղվում նման տեսագրությունների որոնմամբ եւ հեռացմամբ:

Բացի դրանից, Google-ը կընդլայնի իր համագործակցությունն այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պայքարում են Համացանցում ծայրահեղական նյութերի տարածման դեմ: Դրանք ընկերությանը կօգնեն գտնելու YouTube-ում զետեղված այն կոնտենտը, որը կարող Է նախատեսված լինել պոտենցիալ ծայրահեղականների հավաքագրման համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am