Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում

Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի 
առաջնության ընտրական փուլում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային թիմը հաղթանակով սկսեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Պորտուգալիայի Ֆարո քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբի հանդիպումը Ջիբրալթարի և Հայաստանի Մ-21 հավաքականների միջև: 9-րդ րոպեին Նարեկ Պետրոսյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին, իսկ 74-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը կրկնապատկեց հաշիվը: 85-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը ձևակերպեց վերջնահաշիվը՝ 0:3:

Հայաստանի Մ-21 հավաքականը խոշոր հաշվով հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի Մ-21 2019 թ. առաջնության ընտրական փուլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am