Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՀՀ ԿԲ նախագահը արդյունավետ է գնահատում ԱՄՀ-ի և ՀԲ-ի հետ Հայաստանի 25-ամյա գործակցությունը

ՀՀ ԿԲ նախագահը արդյունավետ է գնահատում ԱՄՀ-ի և ՀԲ-ի հետ Հայաստանի 25-ամյա 
գործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ԱՄՀ և ՀԲ Բելգիայի և Նիդեռլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ողջունելով հյուրերին, ԿԲ նախագահը նշել է, որ ուրախ է այս տարի հյուրընկալելու հանդիպման մասնակիցներին և հատուկ շնորհակալություն հայտնել Խորվաթիայի ազգային բանկի նախագահ Բորիս Վույչիչին՝ տարեկան հանդիպման անցկացման վայրը Հայաստան տեղափոխելուն աջակցելու համար:

Արթուր Ջավադյանը նշել է, որ արդեն 25 տարի Հայաստանի Հանրապետությունն արդյունավետորեն գործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ: Նա շեշտել է, որ այս տարիների ընթացքում այդ կազմակերպությունները նշանակալի դեր են խաղացել մեր տնտեսության զարգացման համար՝ աջակցելով և հանրային, և մասնավոր հատվածներին, ինչպես նաև բարձր գնահատել իրականացված բարեփոխումների գործում ԱՄՀ և ՀԲ ցուցաբերած աջակցությունը:

ԿԲ նախագահը նշել է, որ ԱՄՀ և ՀԲ ենթախմբերի երկրների տարեկան հանդիպումները եղել և մնում են ընթացիկ նախագծերի քննարկման և նոր գաղափարների փոխանակման լավագույն հարթակներից մեկը:

Միջոցառման շրջանակում նախատեսվում են աշխատանքային քննարկումներ ընթացիկ տնտեսական հարցերի շուրջ:

Ավելի վաղ նիստի մասնակիցները հյուրընկալվել էին ՀՀ Նախագահի նստավայրում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am