Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Պետերբուրգի 
միջազգային տնտեսական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը:Այս տարի համաժողովին մասնակցում են 12 հազար մասնակիցներ, ներառյալ արտասահմանյան երկրների նախարարներ և ընկերությունների ղեկավարներ: Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՊՄՏՀ-ի հիմնական միջոցառումները կկայանան հունիսի 1-ից  3-ը:

Հունիսի 1-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Եվրոպական և Եվրասիական ինտեգրում թեմայով քննարկմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանը դիտարկում է Եվրոպական և Եվրասիական ինտեգրման գործընթացները որպես փոխլրացնող և ձգտում է դրանց հաջող համադրման միջոցով ձևավորել ձևաչափեր, որոնք կիրառելի կլինեն ավելի լայն մաշտաբով՝ ամբողջ Եվրասիական տարածքում:

Հունիսի 2-ին նախատեսված է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի զարգացմանն ուղղված բարեփոխումները և նոր հնարավորությունները»  թեմայով շնորհանդեսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am