NASA-ի զոնդն անսպասելիորեն սառցի նոր պաշարներ Է գտել Լուսնի վրա
16:26, 1 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: LRO զոնդն անսպասելիորեն սառցի կուտակներ Է հայտնաբերել Լուսնի հարավային բեւեռի լուսավոր խառնարաններում, ինչն զգալիորեն ընդլայնել Է ջրի պաշարները մեր մոլորակի արբանյակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Icarus հանդեսում հրապարակված հոդվածում:
«Մենք միշտ կարծում Էինք, թե Լուսնի վրա սառույց պետք Է լիներ այն բոլոր կետերում, որտեղ ջերմաստիճանը բավականաչափ ցածր Է դրա կազմավորման համար, բայց իրականում բնավ Էլ միշտ չԷ, որ այդպես Է, եւ Լուսնի այդ առանձնահատկությունն արդեն վաղուց Է բորբոքում մեր հետաքրքրությունը: Այժմ մենք բավականաչափ տվյալներ ունենք, որպեսզի ձեռնամուխ լինենք այն բանի բացահայտմանը, թե ինչպես Է առաջացել այդ ջուրը:
Դա կարեւոր Է ոչ միայն Լուսնի բնակեցման, այլեւ այն հարցին պատասխանելու համար, թե որտեղից Է ջուր հայտնվել Երկրի վրա»,- պատմել Է Մեթյու Զիգլերը Թուսոնի մոլորակագիտության ինստիտուտից (ԱՄՆ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում