Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ Վստահության հիմնադրամ կստեղծի

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ Վստահության հիմնադրամ կստեղծի

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա երկու ամիսների ընթացքում Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ կստեղծի Վստահության հիմնադրամ։  Մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը:

«Դրա շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր:  Առաջին ծրագրով նախատեսվում է ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաների ոչնչացում: Դրանք կոչնչացվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում. դրա համար նախատեսվել է 1.3 մլն եվրոյի ներգրավում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Իսրայելյանը:

Երկրորդ մասը վերաբերում է մարդասիրական ականազերծմանը և սահմանամերձ համայնքներում մարդկանց իրազեկության մեթոդների կատարելագործմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am