Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վահան Մարտիրոսյանը ծանոթացել է Հաղարծին համայնքով անցնող ճանապարհի հիմնանորոգման ընթացքին

Վահան Մարտիրոսյանը ծանոթացել է Հաղարծին համայնքով անցնող ճանապարհի 
հիմնանորոգման ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Հաղարծին համայնքով անցնող միջպետական ճանապարհի շուրջ 5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։
Հիմնանորոգվող ճանապարհի հիմքի ասֆալտբետոնե խառնուրդով շերտը փռված է։ Հաջորդ փուլը  ասֆալտապատումն է:Ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող ընկերության ղեկավար Ստեփան Վարդանյանը, նախարարին ներկայացնելով շինարարության ընթացքը, նշեց, որ ճանապարհի մոտ 3,5 կմ հատվածի ներքին՝ խոշոր ասֆալտի շերտն արդեն փռված է։
«Սրա վրայից պետք է փռվի 4 սմ հաստությամբ վերին՝ մանրահատիկ ասֆալտի շերտը։ Եթե անձրև չլինի, առաջիկա երեք օրերին ներքին շերտն ամբողջությամբ կավարտենք»,- մանրամասնեց ընկերության ղեկավարը։
Անդրադառնալով կառուցվող ճանապարհի որակին, շահագործման ժամկետներին ու պահպանմանը՝ ընկերության տնօրենը նշեց, որ հիմնական խնդիրը կապված է ջրահեռացման համակարգի հետ։ Դիտահորերն ու  ջրատարը տարիներ շարունակ չմաքրելու պատճառով ճանապարհը հաճախակի հեղեղվում է։ Հիմա, ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում, դրանք մասամբ մաքրվել են։ Եթե միշտ մաքուր պահվեն, ճանապարհը 10 տարուց ավելի լիարժեք կծառայի։Ծանոթանալով իրավիճակին՝ նախարարը  համայնքի ղեկավարին հորդորեց  ուշադրություն դարձնել խնդրին  և որոշակի պարբերականությամբ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։
Հաղարծին գյուղի բնակիչներն ու այս ճանապարհով երթևեկող վարորդները գոհ են կատարված աշխատանքներից։Բարենպաստ եղանակի դեպքում ճանապարհաշինարարներն աշխատանքները սկսում են առավոտյան ժամը 6-ից և շարունակում մինչև ուշ գիշեր։ Ճանշինի ղեկավարը նշեց, որ եթե անձրև չլինի՝ երկու շաբաթում ասֆալտապատումն ամբողջությամբ կավարտեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am