Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի դպրոցներում 19 հազար 618 աշակերտի համար հնչում է վերջին զանգը

Հայաստանի դպրոցներում 19 հազար 618 աշակերտի համար հնչում է վերջին զանգը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 1400 ուսումնական հաստատություններում մեկնարկել են վերջին զանգի տոնական միջոցառումները: 2016-2017 ուսումնական տարում հանրապետության դպրոցների 12-րդ դասարանը մայիսի 26-ին կավարտի 19 հազար 618 աշակերտ: Վերջին դասի միջոցառումներ կանցկացվեն նաև 9-րդ դասարանի 29 հազար 642 շրջանավարտների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երեւանի քաղաքապետի և ԿԳ նախարարի նախաձեռնությամբ «Վերջին զանգի» տոնական միջոցառումները կեզրափակվեն Ազատության հրապարակում`տոնական համերգով: «Վերջին զանգի» օրը ոստիկանությունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը, պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները:

Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են անցկացնում զանգվածային միջոցառումների վայրերում: Դրսևորելով օրինաչափ խստություն, անհանդուրժողականություն ու պահանջկոտություն՝ հասարակական կարգի խախտումները կանխվելու են տեղում, օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության:

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն հունիսի 1-23-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am