Life

ԱՄՆ-ում հաղորդավարուհին ուղիղ եթերում իրարանցում Է սարքել կորցրած ականջօղի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հաղորդավարուհին ուղիղ եթերում իրարանցում Է սարքել կորցրած ականջօղի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի 6ABC ալիքում եղանակի կանխատեսում վարող Սեսիլի Թայնենը եթերի ժամանակ կորցրել Է ականջօղը, եւ նրա գործըկերը կադր Է մտել, որպեսզի օգնի գտնելու աքսեսուարը: Դրա վրա ուշադրություն Է հրավիրել Mashable հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զարդը հատակին ընկելուց հետո աղջիկը շարունակել Է թողարկումը: Եղանակի մասին մի քանի նախադասություններից հետո նա այնուամենայնիվ նշել Է, որ դա իր սիրած ականջօղն Է, եւ ցավալի կլիներ կորցնել այն: Այդ ժամանակ գործընկերը, որը մինչ այդ պահը գտնվում Էր կադրից դուրս, մոտեցել Է, գետնից վերցրել աքսեսուարը եւ այն մեկնել ծիծաղող հաղորդավարուհուն:

Տեսահոլովակը հրապարակել Է Թայնենի ընկերը Facebook-ում: Այն արդեն դիտել Է ավելի քան 274 հազար մարդ:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում