Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարար Յազովը հոսպիտալացվել է

ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարար Յազովը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարար, Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Յազովը գտնվում է Մոսկվայի ռազմական հոսպիտալում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:  

92-ամյա Յազովը հոսպիտալացվել է ուղեղում արյան շրջանառության սուր խանգարմամբ: Բժիշկները նախատեսում են Յազովին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել հիվանդասենյակ, որտեղ կկարողանա այցելուներ ընդունել:  

Դմիտրի Յազովը ծնվել է 1924 թվականի նոյեմբերի 8-ին: Նա վերջին հրամանատարներից է, ում շնորհվել է Խորհրդային Միության մարշալի ռազմական կոչում (1990 թ.): Յազովը եղել է ԽՍՀՄ պաշտպանության նախարար 1987-1991 թվականների ընթացքում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am