Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հանրային պաշտպանի գրասենյակին զուգահեռ նախատեսվում է ներդնել անվճար իրավական օգնության նոր մեխանիզմներ

 Հանրային պաշտպանի գրասենյակին զուգահեռ նախատեսվում է ներդնել անվճար 
իրավական օգնության նոր մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում է գտնվում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում լրամշակված և բարեփոխված են անվճար իրավական օգնության տրամադրմանն առնչվող դրույթները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի կենտրոնից, այս մասին Վաշինգտոնի Legal Aid Society կազմակերպության իրավաբանական տնօրեն Չին Լիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նախագծում ներառվել են Հանրային պաշտպանի գրասենյակին զուգահեռ անվճար իրավական օգնության նոր մեխանիզմներ, որոնց կյանքի կոչելու դեպքում փաստաբաններին կամավոր անվճար իրավական օգնության մղելու հիմքեր են նախանշվելու:

Չին Լին նշել է իր կազմակերպության ստեղծման նպատակները, քաղաքացիական գործերով Pro Bono (կամավոր անվճար) ծառայություններ մատուցելու ձևավորված ավանդույթները և փաստաբանական գրասենյակների հետ համագործակցության եղանակները: Ներկայացնելով նահանգային և դաշնային մակարդակներում իրավական անվճար օգնության առանձնահատկություններն ու տարբերությունները՝ Չին Լին անդրադարձել է բոլոր համակարգերին հատուկ օրինաչափություններին՝ նշելով, որ կամավորության սկզբունքով իրավական ծառայություններ մատուցելը փոխշահավետ է փաստաբանական գրասենյակների, անհատ փաստաբանների և այդ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների համար: Նա տեղեկացրել է, որ Pro Bono ծառայություններ մատուցած և դրանք ֆինանսավորած փաստաբաններն ու փաստաբանական գրասենյակները հաշվետու են Ամերիկայի փաստաբանների միությանը և տարեկան կտրվածքով այս ուղղությամբ տարվող իրենց աշխատանքների, ժամերի քանակի վերաբերյալ տեղեկություններ են տրամադրում Ամերիկայի փաստաբանների միությանը: Հետագայում փաստաբանների աշխատանքը սանդղակավորվում և զետեղվում է Ամերիկայի փաստաբանների միության պաշտոնական կայքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am